Դանակահարություն Պտղնի գյուղում. բժիշկները պայքարում են 28-ամյա և 25-ամյա վիրավորների կյանքի համար
Երեկ՝ փետրվարի 4-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից հետին անօթային գծով կրծքավանդակի ծակած վերք» և «ձախից գլխի ճակատային շրջանի կտրած վերք, ձախից հետին անօթային գծով, մեջքի գոտկային շրջանի, աջից ազդրի հետին մակերեսի երրորդականի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 25-ամյա Նարեկ Վարդանյանը:
Վերջինս այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությոան և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջիններս գտնվել են Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանա» գիշերային դիսկո-ակումբում, որից հետո ակումբի դիմացից նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»