Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար
Հասարակություն

Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը. Նաիրա Զոհրաբյան

Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երեւան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը:

«Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը

Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երեւան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։

Ըստ Անար Քարիմովի՝ «Այդ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։

Եւ ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալները արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների եւ սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետեւողական «քիմմաքրման» է ենթարկվում նաեւ Ղազանչեցոցը։

Եւ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը, բոլորը միասին, գտնվում են «աուտիկ ստուպորի» մեջ, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին եւ համաշխարհային մշակութային ժառանգությամբ զբաղվով մյուս կառույցներին՝ անհապաղ այցելել Արցախի օկուպացված տարածքներ եւ կանխել մշակութային այս անդառնալի վանդալիզմը։

Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլեւս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։

Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, որոնք որպես «военный полигон»-ի թիրախներ ոչնչացվեցին, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։

Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անհապաղ պիտի արձագանքի Կաթողիկոսն ու միջազգային բոլոր հաթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը»,- գրել է նա։