Արթիկի ոստիկանները բռնել են գողերին. նրանցից մեկը 31-ամյա Քննիչն է
Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, թարմ հետքերով բռնել են ենթադրյալ գողություն կատարողների: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Այդ օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում Արթիկի ոստիկանները «Կ. Գորոյան և գործընկերներ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքից, որը գտնվում է Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 2 քաղաքացու: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Քննիչ Կ.-ն և 33-ամյա Վարդան Մ.-ն:
Կասկածյալները եղել են վերջինիս կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: Տեղում անձնական խուզարկությամբ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ավտոմեքենայում հայտնաբերվել է նշված ՍՊԸ-ին պատկանող մոտ 40 մետր երկարությամբ «գերշե 35x3+10» տեսակի մալուխ:
Հետագա ընթացքը պարզաբանելու նպատակով ոստիկանները մալուխը առգրավել են, այնուհետև ոստիկանության Արթիկի բաժին է հրավիրվել նշված ՍՊԸ-ի տնօրեն Սահակ Ափոյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատկանող քարհանքից է գողացվել այդ մալուխը, ինչի պատճառով ՍՊԸ-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Կասկածյալները բաց են թողնվել: Նշանակվել է դատաապրանքագիտաան փորձաքննություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Արթիկի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված ՍՊԸ-ից գողություն են կատարել և նրանց մեջ շոշափվում է «քննիչ» բառը, մտածել են, որ նա քննչական ապարատի աշխատակից է, սակայն երբ բռնել են կասկածյալներին, նրանց անձերը պարզելուց հետո իմացել են, որ կատարողներից մեկի անունը Քննիչ է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»