Գիտնականները հայտնաբերել են նմանություն քովիդի եւ Ալցհեյմերի հիվանդությոն միջեւ
Կոլումբիայի համալսարանից գիտնականները համարում են, որ կորոնավիրուսից հետո գլխում «մառախուղի» զգացողությունը կարող է հրահրվել գործընթացներով, որոնք շատ նման են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տեղի ունեցողին: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Alzheimer’s and Dementia պարբերականում հրապարակված հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների մի մասը բողոքում է մտքերում խառնաշփոթի եւ կոորդինացիայի խնդիրների, ուշադրությունը կենտրոնացնելու փորձերի ժամանակ դժվարությունների շուրջ: Պատճառը կարող են լինել այսպես կոչված Թաուպաթիաները՝ ուղեղի բացերը, որոնք առաջանում են թաու-սպիտակուցի կպումների պատճառով կորոնավիրուսի հետեւանքով բորբոքային գործընթացների պատճառով: Համանման բացերը ի հայտ են գալիս Ալցհեյմերի հիվանդության դեպքում:
Կորոնավիրուսից մահացած պացիենտների ուղեղի հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ իսկապես կան այդպիսի բացեր՝ նեյրոֆիբրիլյար կծիկներ: Ավելի վաղ դրանք հայտնի էին գիտնականներին Ալցհեյմերի հիվանդության շրջանակում: Արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ կորոնավիրուսից հետո գլխում «մառախուղը» բուժելու համար կարող են կիրառվել համանման մեթոդներ եւ դեղորայք, ինչը կիրառվում է Ալցհեյմերի հիվանդության ախտանշանների դեպքում:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»