Թբիլիսիում պատվաստումների դեմ ակցիա է անցկացվել «կանաչ անձնագրերի» չեղարկման կապակցությամբ
Վրաստանում պատվաստումների դեմ պայքարողները «Ազգ եւ պետություն» շարժման առաջնորդ Զվիադ Թոմարաձեի հետ անցկացրել են ակցիա Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ՝ ի նշան «կանաչ անձնագրերի» չեղարկման, գրում է Sputnik Գրուզիա-ն:
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել «կանաչ անձնագրերի» պարտադիր ներկայացումը հանրային հաստատություններ այցելելու դեպքում: Մինչդեռ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների օրական աճը վերջին շրջանում ռեկորդներ է սահմանում: Չորեքշաբթի գրանցվել է ավելի քան 26 հազար նոր դեպք, մինչդեռ հունվարի կեսերին այդ թիվը շուրջ 5 հազար էր:
«Մենք հասել ենք նրան, ինչ ցանկացել ենք: Մենք թույլ չենք տվել բաժանել վրացական հասարակությունը պատվաստվածների ու չպատվաստվածների: Ով ցանկանում է, թող պատվաստվի, սակայն չպետք է կամքին հակառակ պատվաստել ոչ ոքի»,-ասել է Թոմարաձեն:
Նրա խոսքով՝ դրանով պատվաստումների դեմ ներկայացողների պայքարը չի ավարտվում:
Այդտեղ Թոմարաձեն առաջարկել է ներկայացնել հետեւյալ պահանջները՝ դիմակների չեղարկում, հատկապես, դպրոցներում եւ փողոցներում:
Հավաքված ցուցարարները գնահատել են «կանաչ անձնագրերի» չեղարկման մասին կառավարության որոշումը՝ որպես ժողովրդի կամքի առջեւ նահանջ:
«Կանաչ անձնագրերի» համակարգը գործարկվել է Վրաստանում դեկտեմբերի 1-ից: Երկու ամիսների ընթացքում առանց քովիդ-անձնագրերի չէր կարելի գնալ ռեստորան, թատրոններ, ֆիթնես կենտրոններ եւ այլ հաստատություններ: «Կանաչ անձնագրերը» չեն չեղարկել Վրաստանում, քանի որ դրանք անհրաժեշտ են արտերկիր մեկնելու համար:
QR-կոդը, ինչպես նախկինում, տրամադրվում է նրանց, ովքեր ամբողջովին պատվաստված են, հիվանդացել են կորոնավիրուսով, ստացել ՊՇՌ թեսթի բացասական պատասխան (մինչեւ 72 ժամ ժամկետով) կամ հանձնել են հակամարմինների թեստ (մինչեւ 24 ժամ ժամկետով):
Եվրամիության երկրները ճանաչել են վրացական քովիդ-անձնագրերը 2021 թվականի նոյեմբերի 16-ին:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)