Հակառուսական շրջանակները նեղվել են, որ Ռուսաստանը չի համարվում առաջին սպառնալիք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նախորդ համարում անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքներին՝ նշել էինք, որ հաշվի առնելով գործող իշխանությունների և արմատական հակառուսական տրամադրություններ տարածող այլ միավորների բուռն գործունեությունը, եթե չլինեին սթափ դատող, պետության ու պետականության հարգն իմացող գործիչներն ու ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք կհամարվեր ոչ թե Թուրքիան, ապա և Ադրբեջանը, այլ ուրիշ երկիր, գուցե հենց Ռուսաստանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրոք Հայաստանում գործող արևմտամոլ ու ծայրահեղ հակառուս շրջանակները «նեղվել» են նրանից, որ նշյալ հարցմամբ, առաջին սպառնալիք է համարվել Թուրքիան և ոչ թե Ռուսաստանը, ինչպես նաև որ Ռուսաստանը համարվել է Հայաստանի առաջին գործընկեր բոլոր առումներով:
Եվ ահա, հանգստյան օրերին այս շրջանակներն իրենց Տելեգրամ ալիքներով փորձել են կազմակերպել հարցում, թե մարդիկ որ երկիրն են սպառնալիք համարում Հայաստանի համար: Ի դեպ, ուշագրավ է, որ սկզբնական շրջանում իրոք հաջողվել է Ռուսաստանը «դարձնել» սպառնալիք, սակայն ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնացել, հակառակը՝ առաջատար դիրքեր են «դուրս եկել» ԱՄՆ-ն ու ընդհանրական Եվրոպան: Բայց, միևնույնն է, հաջողվել է Թուրքիան մղել «հետին պլան»՝ 2-3-րդ տեղեր: Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նման հարցումներ արագ հանվել են էջերից, քանի որ նույնիսկ «բոտերով» լիարժեք «ցանկալի» արդյունք ստանալ չի հաջողվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»