Ողբերգական դեպք Արարատի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը առավոտյան ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի «Բելովո» անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Նավասարդյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորութամբ:
Դատաբժշկի նախնական հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»