Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա: Երևանի ավագանու փետրվարի 8-ի նիստի ընթացքում ներկայացվել է նոր համակարգի ավարտական փուլի նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Նոր համակարգով Երևանի վարչական շրջաններում կստեղծվեն երեխաների սոցիալական պաշտպանության բաժիններ: Դրանք բաղկացած կլինեն սոցիալական աշխատողներից և հոգեբաններից։ Փոփոխությունը կհանգեցնի համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ու սոցիալական նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
«Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն իմ անմիջական համակարգման ներքո է եղել, մենք այստեղ բարեփոխումները սկսեցինք պարզ տրամաբանությամբ. աշխատակիցը գալիս է առավոտյան 09:00-ից աշխատանքի և մինչև 18:00-ն ի՞նչ է անում, այդ հարցի պատասխանը ես այդպես էլ չստացա: Միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք մի շարք վերլուծություններ իրականացրեցինք, ընդհանուր տեսլական ձևավորեցինք, որի շրջանակում էլ քայլ առ քայլ գնացինք առաջ: Ակնկալվում էր, որ այս բարեփոխումները կվերջացնենք 2020թ., բայց հայտնի պատճառներով դրանք չեղան, և մենք այդ փոփոխություններն այսօր ենք ներկայացնում ձեր դատին: Կարծում եմ, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեր հաջող ներդրած համակարգերից մեկն է և մոտակա երկու տարիներն արդեն կայացման տարիներ կլինեն»,- նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու հավելել, որ մայրաքաղաքի կառավարման ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, որոնց շրջանակում առանձնակի է կարևորվում աշխատակիցների վերապատրաստում
Ըստ աղբյուրի՝ ավագանու որոշմամբ Երևանն Արցախի Հանրապետության երաժշտական և գեղարվեստի դպրոցներին 14 անուն 51 երաժշտական գործիք կնվիրաբերի: Գույքն էականորեն կբարելավի կրթադաստիարակչական գործընթացի որակը՝ մշակութային 11 օջախներում բարենպաստ պայմաններ ապահովելով շուրջ 2500 սաների համար:
«Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն այսուհետ կկրի գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ Երևանի հ.171 հիմնական դպրոցն այսուհետ կկրի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունը: Կրթօջախն անվանակոչելու որոշման նախագիծը ևս արժանացավ ավագանու հավանությանը: Կարեն Ասրյանը տվյալ դպրոցի շրջանավարտն է եղել:
Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի մարտի 15-ին:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»