Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
«Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել «Զեղչեր Ucom-ում սիրո տոներին» առաջարկով, որի շրջանակներում մինչև փետրվարի 14-ը ներառյալ մի շարք սարքավորումներ կզեղչվեն 5-15%-ով:
Մասնավորապես՝ Xiaomi ապրանքանիշի դյուրակիր լուսանկարչական տպիչը կարժենա 37 710 դրամ նախկին 41 900 դրամի փոխարեն, Fujifilm Instax Mini 70 տեսախցիկը՝ 71 155 դրամ նախկին 74 900 դրամի փոխարեն, Canyon Oregano SW81 խելացի ժամացույցը՝ 33 210 նախկին 36 900 փոխարեն, Google Pixel Buds A-Series անլար ականջակալները՝ 55 165 դրամ նախկին 64 900 դրամի փոխարեն և այլն:
«Սիրո տոներին ընդառաջ Ucom-ում հնարավոր է ձեռք բերել նորագույն գաջեթները՝ լավագույն պայմաններով: Օրինակ, Xiaomi ապրանքանիշի դյուրակիր լուսանկարչական տպիչը հիանալի նվեր է ձեր սիրելիների հետ անցկացված յուրաքանչյուր պահը ֆիքսելու և դրանք 15 վայրկյանում տպած տարբերակով ունենալու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ նշված սարքավորումները հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»