Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»
Հասարակություն

Աննա Հակոբյանը նախապայման է դրել՝ միայն գերիների մայրերի հետ կհանդիպի

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարզ է այցելել: Մասնավորապես գրել է․ «Օրերս տիկին Աննա Հակոբյանի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը մեկ մասշտաբային ծրագրի հիմք է հանդիսանալու: Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի մեր մարզում: Այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին:


«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն» է, որի ընթացքում լիահույս եմ, որ մեր տղաները կկարողանան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում: Այցի ընթացքում տիկին Հակոբյանի հետ եղել ենք նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում, որից հետո այցելել ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել ենք պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ: Այցի ավարտին տիկին Հակոբյանի հետ հանդիպել ենք նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ»: 

Ի դեպ, ԶԼՄ-ների համար Աննա Հակոբյանի այցի մասին տեղեկատվությունն անակնկալ էր, այդ մասին մենք տեղեկացանք այսօր՝ մարզպետի գրառումից: Մեր աղբյուրներով՝ Աննա Հակոբյանը Շիրակի մարզ է այցելել մոտ մեկ շաբաթ առաջ, մարզպետը օր չէր նշել: Շիրակի մարզից ադրբեջանական գերության մեջ է գտնվում դեռևս 30 զինծառայող: Ինչպես մեր աղբյուրները պատմեցին, հանդիպումը կայացել է գերիների ծնողների պարտադրանքով: Վարչապետի տիկինը հանդիպել է ընդամենը 5-6 գերու ծնողի հետ՝ նախապայմանով, որ հանդիպելու է միայն մայրերի հետ՝ հայրերը չպետք է լինեն: 

«Հանդիպում եղել է, այո, ինձ ասացին, բայց ես հիվանդ էի, չկարողացա գնալ, այլ մանրամասներ չգիտեմ»,- hraparak.am-ին փոխանցեց գերեվարված գյումրեցի զինծառայողներից մեկի մայրը՝ տիկին Հայկանուշը՝ նշելով, որ որդուց տևական ժամանակ է լուր չունի, քանի որ, ինչպես իրեն են փոխանցել, Կարմիր խաչի աշխատողները հիվանդ են, եւ նրանց միջոցով փոխանցվող նամակները թարգմանության փուլում են գտնվում: 

2020թ-ին Խծաբերդում գերեվարված Ռոբերտ Գևորգյանի հայրը՝ Հովհաննես Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ վարչապետի կինը միայն մայրերի հետ է հանդիպում ունեցել․ «Աննա Հակոբյանը մի քանի մայրերի հետ է հանդիպել, հայրերը ներկա չեն եղել, էդ պատճառով ինձ էլ չեն հրավիրել, բայց ինչքանով որ տեղեկացա, մեծ հույս է տվել, ասել է, որ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է: Դե, էս վերջում վերադարձած տղաներին դեռ չեմ հանդիպել, մի քիչ վատառողջ եմ, բայց որ տեսա իրենց հեռուստացույցով, հույս ներշնչեց, որ էնտեղ երեխեքին վատ չեն վերաբերվում: Ռոբերտի հետ վերջին անգամ հունվարի 24-ին եմ խոսել, կողքները կանգնած են, ինքը մանրամասներ չի կարողանում ասել:

Մեր կառավարությանն էլ էս պահին բան չեմ կարում ասեմ, որովհետև ես դատավոր չեմ, շատ հարցեր կան էլի անորոշ․․․․ Բայց իմ տղեն շատ հայրենասեր էր, ինքը Մոբով գնաց, առավոտ կանչեցին, իրիկունը զինկոմիսարիատի առաջն էր: Անցած անգամ հասա Երևան, ասեցին՝ բերում են երեխուն, հետո, թե շփոթմունք էր, իր անունը չկար ցուցակում, վերադարձա առանց իրեն, ու հայրս, որ տեսավ Ռոբերտը չկա, սիրտը չդիմացավ, միանգամից սրտի կաթվածով հասցրեցի հիվանդանոց․․․․ թոռանն էր մինչև վերջին պահը սպասում՝ չտեսավ »,-պատմեց Շիրակի մարզի Այգաբաց համայնքից գերեվարված 23-ամյա պահեստազորայինի հայրը: