«Հրապարակ».Ատամները սրած՝ գործի են անցել
Երեւանի նոր փոխքաղաքապետերի թիմը մեծամեծ ծրագրերով է մտել քաղաքապետարան։ Նրանք իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ «Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի եւ, առհասարակ, հնուց մնացած կադրերին փոխելը։ Երեքն էլ շատ երիտասարդ են եւ ըստ այդմ՝ իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն՝ ինքնահաստատվելու, կայանալու համար։ Մանավանդ որ վերադասից եւս նման հրահանգ են ստացել՝ փրթեք, փոխեք, յուրայիններին ու հավատարիմներին բերեք։
Ուստի պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես՝ բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության եւ կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»