ԱՄԷ-ն մեղմացնում է կորոնավիրուսային սահմանափակումները
ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են երկրում օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման եւ աստիճանական վերացման մասին, հայտնում է TourDom տեղեկատվական պորտալը։
Ըստ Ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակների ազգային կառավարման (NCEMA) ներկայացուցիչ Սեյֆ Ալ Դահերիի՝ մինչեւ փետրվարի 15-ը նախատեսվում է հանել առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների, զբոսաշրջային վայրերի եւ տրանսպորտի մասնակի զբաղվածության պահանջը։
«COVID-19-ով վարակվածության մակարդակի նվազման պատճառով ԱՄԷ-ն հայտարարում է մինչեւ փետրվարի կեսերը տնտեսական, զբոսաշրջության եւ ժամանցային միջոցառումների սահմանափակումների վերացման մասին»,- ասել է նա: Ընդ որում, նշվում է, որ պոպուլյար արաբական երկրում անձնական պաշտպանության միջոցների օգտագործման եւ սոցիալական հեռավորության պահպանման պահանջներն անփոփոխ են մնում:
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ միջոցառումները մեղմելու որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության կողմից՝ հաշվի առնելով երկրում բարելավվող համաճարակաբանական իրավիճակը եւ բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշները։




















«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»