Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի ավտոճանապարհին 6 մեքենա է բախվել. 15 քաղաքացի տեղափոխվել է Գորայքի ժամանակավոր հենակետ
Փետրվարի 10-ին, ժամը 12:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին: Երթևեկությունը դարձել է միակողմանի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում բախվել է 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը: Մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է: Տուժածներ չկան:
Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, արգելափակումից դուրս բերել մոտ 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ: Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»