Վթարից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է. նրա նշանածի վիճակը ծայրահեղ ծանր է
Փետրվարի 7-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «Վանաձոր» ԲԿ-ից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել էին, որ փետրվարի 5-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 32-ամյա Նորիկ Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ Նորիկ Մ-ի հետ ավտոմեքենայում եղել է նաև 19-ամյա Հեղինե Մ-ն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա և վարորդը նշանադրված են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր՝ 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ստեփանավան» բժշկական կենտրոն:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»