Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը ավարտվել էր դանակահարությամբ
Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ ազդրի ծակած-կտրած վերքով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, տուժողին Հրազդանի Մաքրվան թաղամասից էին հիվանդանոց հասցրել:
Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Քրեական հետախույզները պարզեցին, որ դանակահարությունը դպրոցի հետնամասում էր եղել: Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր Կենտրոն թաղամասի 45-ամյա մի բնակիչ։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»