UCOM-ն առաջարկում է ձեռք բերել XIAOMI REDMI NOTE 10S և ստանալ նվեր անլար ականջակալներ
Մինչև մարտի 1-ը ներառյալ «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ամսական ընդամենը 3750 դրամով և նվեր ստանալ Accesstyle Flame TWS անլար ականջակալները:
Նշենք, որ Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ունի 4 սուպեր տեսախցիկներ. 64 ՄՊ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 2 ՄՊ մակրո տեսախցիկ՝ շրջակա աշխարհի դետալները բացահայտելու համար, 2 ՄՊ-ոց խորության տեսախցիկ և 118-աստիճանանոց ուլտրա լայն դիտանկյունով 8 ՄՊ-ոց տեսախցիկ՝ ավելի ընդգրկուն կադրեր ստանալու համար: Բացի այդ, 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով և AMOLED կետային էկրանով սմարթֆոնը նույնիսկ գերբեռնված աշխատանքի դեպքում կարող է առանց լիցքավորման ծառայել մինչև 2 օր:
«Հասցրե՛ք ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկն ամենահարմար գնով և ստացեք կոմպակտ ու ոճային Accesstyle Flame TWS անլար ականջակալները որպես նվեր: Առաջարկից հնարավոր է օգտվել թե՛ առցանց, և թե՛ սպասարկման սրահում գնումը կատարելու դեպքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք նաև, որ նշված սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ ընդամենը 134 900 դրամով՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»