Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար
Հասարակություն

«Հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ»

Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: «Փաստը» տեղեկացրել էր, որ ներկայում արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը հերթական անգամ ներկայացրեց իր նախագիծը, խոսեց հուշարձան-համալիրի կառուցման նպատակի մասին:

Нет описания.


Հովհաննիսյանն ասում է՝ իր նախագծով Քրիստոսի հուշարձան-համալիրն իր մեջ ներառելու է կենսագրական դրվագներ՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով: Ընդգծում է՝ այն երկրներում, որտեղ կա Քրիստոսի արձանը, նման ամբողջական համալիր մոտեցում առկա չէ, մինչդեռ ինքը հասցրել է ուսումնասիրել տարբեր հուշարձան համալիրներ: «Մեր երկրում կառուցվող համալիրը կարող է դառնալ քրիստոնյաների բացառիկ հավաքատեղի և ծառայել որպես միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի քրիստոնյաների համար»,-վստահություն է հայտնում մշակութային գործիչը: Նա կարծում է, որ հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, շեշտում՝ մինչ այժմ միաբանության ոչ մի գործընթաց չի եղել, իսկ Քրիստոսին նվիրված հուշարձան-համալիրի կառուցման գործընթացում նա հենց այդ խորհուրդն է տեսնում: Հովհաննիսյանի խոսքով՝ 2020 թ.-ին  սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը փոխեց մեր առաջնահերթությունները ծառացած խնդիրների հանդեպ, ուստի պետք է փոխել մեր ռազմավարությունը բոլոր ոլորտներում: «Իմ կարծիքով,  այս նախաձեռնությունը կրում է ազգային, պաշտպանական, ռազմավարական, հետո նոր կրոնական բնույթ, բայց հիմքում միաբանության խորհուրդն է: Տեսել եմ պատերազմի արհավիրքը, տեսել եմ, թե ինչպես էր Ադրբեջանը խախտում պատերազմի անգամ չգրված կանոնները, և հիմա հստակ պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե հանկարծ չմիավորվենք և քրիստոնյա աշխարհին չներգրավենք դեպի հինավուրց Հայաստան»,-նշեց Հովհաննիսյանը: Հետո արդեն մշակութային գործիչը ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի հուշարձան-համալիրը, որն իր մեջ, նրա դիտարկմամբ, պետք է ամփոփի Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և ոչ թե ուղղակի արձան լինի: «Մարդիկ օձաձև աստիճաններով պետք է բարձրանան: Ինչու օձաձև, քանի որ ողջ կյանքի ընթացքում մարդը երկընտրանքի առջև է՝գնալ դեպի աստվածայինը, թե դեպի սատանան: Առաջին հարկում լինելու է Հիսուս Քիստոսի ծնունդը և կյանքը պատկերող հարթաքանդակ: Երկրորդ հարթակում քարանձավն է, որտեղ, ըստ Աստվածաշնչի, խաչից իջեցնելուց հետո դնում են Քրիստոսի մարմինը: Այնտեղ ամրագրված կլինեն Քրիստոսի խոսքերը: Այնուհետև երրորդ հարթակում արձանն է ու մեծ խաչը: Իհարկե, այնտեղ կլինեն այլ կարևոր ատրիբուտներ ևս: Հետադարձ ճանապարհը ճերմակ եմ պատկերացնում: Ինչ վերաբերում է պատվանդանին, կարծում եմ, որ արձանը պետք է պատվանդան չունենա, լինի սարի վրա, որպեսզի մարդիկ կարողանան հասնել դրան»,-ներկայացրեց Ռ. Հովհաննիսյանը: Ընդգծեց՝ շատ ու շատ հարցեր հընթացս կքննարկվեն մասնագետների, հոգևորականների հետ՝ որևէ կարևոր բան բաց չթողնելու համար: Նա նաև պատկերացնում է, թե որտեղ կարող է տեղադրվել այս հուշարձան համալիրը՝ Եղեգնաձորի Արատես գյուղում, որտեղ 3-4 կմ շառավղով երեսունից ավելի վանական հուշահամալիրներ կան, կարող է քննարկվել նաև Խոր Վիրապում և Հատիս լեռան վրա տեղադրելու տարբերակը: 

Պարոն Հովհաննիսյանը նշում է՝ հուշարձանի կառուցումը կարևոր է մի շարք առումներով ևս: «Համայնքը, որտեղ կտեղադրվի արձանը, մեծ զարգացում կունենա: Հուշարձանը կառուցելիս պետք է մի շարք կոմունիկացիաներ ստեղծվեն: Կզարգանան հարակից շրջանները և ամբողջ երկիրը: Բացի դա, վստահ եմ, որ սա ուխտագնացության վայր է դառնալու, հետաքրքրելու է զբոսաշրջիկներին: Այս ծրագրին պետք է միանան նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչները՝ առաջարկներ ներկայացնելով, թե ինչպես անել, որ այս հուշարձանը նաև տնտեսական զարգացման խթան հանդիսանա: Այսինքն՝ մի կողմից հուշարձանը կծառայի որպես Քրիստոնեության պահպանման, ամրապնդման և տարածման քարոզչության ձև, ուխտագնացության վայր, մյուս կողմից՝ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, նրա զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու համար»,-շեշտում է բանախոսը:

Մշակութային գործիչը վստահ է՝ մեզ պետք է միաբանություն, բայց նշում է՝ չունենք այն գործիքը, որ կարողանանք ազգին միաբանել: «Հիմա այս գաղափարը կարող է մեզ միավորել: Պետք է վերագտնենք մեզ, մեզ համար ամեն օրը նոր կռիվ ու պատերազմ է, և միշտ պետք է Աստծուն և նրա Միածին որդուն ունենանք մեր մեջ: Սա շինարարություն է, կառուցում նաև մեր հոգիների, ոչ թե արձանի ու խաչի: Այստեղ պետք է հոգի դնել, միաբանված լինել, պետք է այնքան սեր լինի, որքան Հիսուսն ուներ մեր հանդեպ: Սա արձանի կառուցում չէ, մեր հոգիների, հավատքի կառուցումն է: Սա իմ կարծիքն է»,-եզրափակում է Ռուբեն Հովհաննիսյանը:

Լուսինե Առաքելյան