Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Դիվիզիոնի շտաբի պետը կրակային դիրքը լքել է և ենթակա անձնակազմին օգնություն չի ցուցաբերել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գ.Գ-ի կողմից դրսևորվել է իշխանության անգործություն ՝ սեփական կյանքը փրկելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու փոխարեն «ԳԱԶ33081» մակնիշի ՊԲ8Պ013,

զինհամարանիշի ավտոմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել, ինչի հետևանքով զոհվել են նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայողներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

 Վերը նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար Գ.Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի փետրվարի 8-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: