Երևանի քաղաքապետին մեկդ արթնացրեք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործավարական խորհրդակցության ժամանակ բողոքել է տրանսպորտում սկոտչով ամրացված ալկոգելերից, որ դրանք շատ կեղտոտ են, նաև կանգառասրահներից, քանի որ դրանք փնթի, կեղտոտ վիճակում են: Ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես է: Սակայն զարմանալի է, որ քաղաքապետը ուշադրություն չի դարձնում բուն տրանսպորտի վիճակին, որը գնալով ավելի վատ է աշխատում: Եթե որոշ ժամանակ առաջ դեռ երբեմն-երբեմն ստուգումներ էին իրականացվում հասարակական տրանսպորտի հետ կապված, ապա երկու ամիս է՝ ներքաղաքային տրանսպորտը բառիս բուն իմաստով դարձել է կորոնավիրուսի «ինկուբատոր», իսկ որոշ երթուղիներ փաստացի չաշխատելու հաշիվ են:
Օրինակ՝ լավ կլիներ՝ Հրաչյա Սարգսյանը այցելեր Թբիլիսյան խճուղի ու փորձեր տրանսպորտից օգտվել. ժամանակին 10-15 րոպե ինտերվալով աշխատող թիվ 21 երթուղին գրեթե գոյություն չունի, կարող ես ժամերով ապարդյուն սպասել, իսկ միջքաղաքային թիվ 259 երթուղու վրա հույս դնելն առնվազն անիմաստ է: Արդյունքում թիվ 21 երթուղու՝ հազվադեպ հանդիպող հնադարյա «գազելներն» այնքան լեցուն են, որ երբեմն զարմանում ես, թե ինչպես են դրանք ընդհանրապես տեղ հասնում:
Նույն վիճակն է նաև մի քանի այլ թաղամասերում:
Ի դեպ, բնակիչների հարցումներին քաղաքապետարանից պատասխանում են, թե ընդհանուր «բարեփոխումների» համատեքստում հարցը կուսումնասիրվի: Հնարավոր չէ՞ եղած վիճակում գոնե աշխատանքի ինտերվալը վերահսկել, մինչև «բարեփոխումների» անորոշ հեռանկարը, թե՞ սովորություն է դարձել օրվա բոլոր պաշտոնյաների համար՝ թքած ունենալ մարդկանց վրա: Թե չէ՝ ալկոգել, կանգառասրահ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»