«Հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ իշխանական խմբակցությունում ամեն ինչ չէ, որ հարթ է ու խաղաղ, ինչպես ցանկանում են ցույց տալ։ Պարզվում է՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք գրեթե ողջ խմբակցության կողմից ոչ միայն լուրջ չեն ընդունվում, այլև մշտապես նյարդայնացնում են: Խոսքը որոշ քպական պատգամավորների մասին է, որոնք նոր են անդամագրվել փաշինյանական «գվարդիային», բայց փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ» և «հավատարմության ցույցերի» ճանապարհին ընկնում են ծայրահեղությունների մեջ։
Չնայած ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից արտաքուստ ոչինչ ցույց չի տրվում, և փորձ է արվում այնպիսի իմիտացիա ստեղծել, թե թիմում ամեն ինչ հարթ է, սակայն նրանք մի քանի անգամ դժգոհել են, որ հիշյալ պատգամավորները տեղի-անտեղի մեջ են ընկնում, անբովանդակ ու հիմնազուրկ ելույթներ ունենում, ու քանի որ ասելիք չունեն, ընդդիմադիրների նկատմամբ թույլ են տալիս վիրավորական արտահայտություններ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որոշ քպականներ այդ մասին անգամ դժգոհել են ընդդիմադիր պատգամավորի մոտ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ Սավգուլյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)