Զինված բախում է կանխվել Վանաձորում. 6 անձ բերման է ենթարկվել
Փետրվարի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։ 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով և 22 սմ երկարությամբ ծալովի դանակ։ 35-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է 3 փամփուշտ և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։
Ավտոմեքենայի զննությամբ՝ վարորդի կողքի նստելատեղի վրայից հայտնաբերվել և վերցվել է գործարանային համարը ջնջված, «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»