Թուրքիայի 61 քաղաքացի ՀՀ-ում 83 անշարժ գույք է գնել
Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի 61 քաղաքացի սեփականության իրավունքով 83 անշարժ գույք է ձեռք բերել:
Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Կադաստրի կոմիտեից: Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ավելի քան 8 տասնյակ միավոր անշարժ գույք ձեռք են բերել տարբեր իշխանությունների՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք։

Այսպես՝ 2005-2007 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գնվել է 8 գույք, 2009-2017 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 35 գույք, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2019-ից 2021-ին՝ 28 գույք: Եվս 7 գույք էլ գնվել է 2018 թվականին:
Այդ տարում ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, իսկ Կադաստրի կոմիտեից ամիսները չեն հստակեցրել, ուստի՝ անհնար է ասել, թե ում ղեկավարման շրջանում է եղել: 83 անշարժ գույքից 6-ը Թուրքիայի քաղաքացիներն օտարել են:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»