ՌԴ-ում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 14 միլիոնը
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն ավելացել է 197 949-ով՝ հասնելով 14 133 509-ի, կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 12 653, ինչը 31,9 տոկոսով ցածր է նախորդ օրվա ցուցանշից: Այն կրճատվել է 73 շրջաններում, աճել 10-ում, իսկ երկու շրջաններում մնացել է անփոփոխ:
Շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամը դեռեւս հայտնաբերվել է Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում:
Հոսպիտալացվածների թիվը կրճատվել է երկրի 85 շրջաններից 73-ում՝ ըստ շտաբի տվյալների:
Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 101 568-ով՝ հասնելով 11 235 859-ի: Նախորդ օրն առողջացածների թիվը կազմել է 112 658 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան ելքով դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 706-ով՝ հասնելով 340 248-ի: Նախորդ օրը գրանցվել է վարակի հետեւանքով 729 մահ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»