Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար
Հասարակություն

11-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել պարեկների ու բժիշկների շնորհիվ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երբ ստեղծվում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գունդը,  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը պարեկների հետ հանդիպմանը թիվ 1  խնդիր են դրել, որ նրանք առաջին հերթին քաղաքացիների նկատմամբ ցուցաբերեն մարդկային մոտեցում և միշտ հաշվի առնեն, որ ուրիշի ցավ չկա և պետք է  միշտ հոգացություն ցուցաբերել  օգնության կարիք ունեցող երեխաների, տարեցների նկատմամբ:

Ի ուրախություն՝ այդ հորդորները  ի կատար են ածվում: Վերջին ամիսներին  պարեկային ծառայության պարեկների, հրշեջ-փրկարարների,  այդ թվում՝  փրկարարների, հոգեբան փրկարարների, շտապօգնության  բժիշկ և բժշկուհիների, հիվանդանոցային համալիրների բուժանձնակազմի կողմից բազմաթիվ կյանքեր են փրկվել: Շատ դեպքերում էլ հիվանդանոցում բժիշկները խոստովանել են, որ պարեկների կողմից տեղափոխված մարդկանց կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ ժամանակին են բերվել հիվանդանոց: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 
 

Երեկոյան ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան  Երևանի գնդի1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել են, որպեսզի պարեկները իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իմանալով, թե ինչն է պատճառը, վաշտի հրամանատար Հ. Գրիգորյանն ու ավագ պարեկ Վ. Գևորգյանը այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց հերթին հրաշք են գործում բժիշկները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա պայթուցիկ հրավառության սարք է  անզգուշությամբ  պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն  ամբողջովին   լուրջ վնասվել է, որից  հետո երեխայի ծնողները փորձել են երեխային տեղափոխել հիվանդանոց, սակայն, քանի որ  ամեն մի վայրկյանը թանկ էր, ծնողները դիմել են պարեկների օգնությանը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է  ունեցել  Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: