Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան
Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին (տեսանյութ)Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ ՄիրզոյանԵրբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox NewsԱկցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԱկցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել (տեսանյութ)Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԻրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. ՎենսԳործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Շների մասնատված ու կրակված մարմիններ են հայտնաբերվել Գյումրիում. համայնքապետարանը հերքում է կատարվածում իր առնչությունը

Շաբաթ-կիրակի Գյումրիում գլխատված ու մասնատված մարմիններով շներ են հայտնաբերվել, իսկ այսօր արդեն՝ կրակոցի հետքերով կիսասատկած վիճակում:

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի դեպքերը սկզբում համացանցում, այնուհետև արդեն կենդանասերների խմբերում բարձրաձայնելուց հետո շներին հայտնաբերած քաղաքացիները դիմել են Ոստիկանություն, ներկայացրել համապատասխան հաղորդումներ:

Գլախատված շան գլուխն իր շքամուտքում (Մովսես Խորենացի 2-րդ շենք) տիկին Մանուշակն է հայտնաբերել, իսկ զույգ ոտքերը՝ հաջորդ օրը՝ տան դռան դիմացից:
 
«Շան գլուխը գտել եմ մեր մուտքի մեջից, ռեմենը՝ վզին: Դրել եմ տոպրակի մեջ, պահել եմ: Իմ շանը դուրս եմ թողնում ես, գնաց ու էդ ոտքերը բերեց: Ես սկզբից ուրիշ բան էի մտածում, ասացի՝ երևի մորթել են, մսի տեղ են ծախել, բայց որ ոտքերն էլ բերեց, ուրեմն միսն էլ վրան է, շներն ուտում են: Էսօր շատ շներ են քաղաքում խփում, ու կմտածեմ՝ ոչ թե գլուխները կտրած են, այլ խփել, թողել են, շներն էլ սոված են, կերել են: Ու կերածի տեղերով է, հավասար կտրած չեն, ոնց որ քաշքշել են, որտեղ բարակ է եղել, կտրել է: Դա ո՛չ մսի գործ անողի բան է, ո՛չ գլուխ կտրողի: Կրակողը մեկն է: Կա՛մ քաղաքապետարանից, մարզպետարանից, կա՛մ մեկը, ում երեխուն վախեցրել են, կա՛մ չգիտեմ էլի»,- մեզ հետ զրույցում պատմեց Մանուշակը:

Գյումրեցի Հեղինեն էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց այսօր առավոտյան շներին կրակելու և մայթերին անօգնական թողնելու մասին: Նա նշեց, որ մինչև հիմա հոգեպես ճնշված վիճակում է, կիսասատկած կենդանու ձայնն ականջներում է, տեսքն էլ չի կարողանում մոռանալ:

«Առավոտյան աշխատանքի գնալիս հենց Տիգրան Մեծ ռեստորանի դիմաց (Տերյանի 49), տեսա շանը կրակված, ու ահավոր վիճակում եմ: Արդեն որերորդ կենդանին է կա՛մ կրակված, կամ գլխատված: Քաղաքապետարանն է, մարզպետարանն է, չիդեմ, ես անգամ սրբազանի մոտ կգնամ, իրենք իրավունք չունին աչք փակեն էս ամեն ինչի վրա: Անտանելի է, ամեն մայթին մի խփված կենդանի, երեխեքն էլ կտեսնին էս ամեն ինչը»,- ասաց Հեղինեն:

 

Համացանցում ևս մեղադրանքներն ուղղված են Գյումրու համայնքապետարանին: Նախկինում համայնքապետարանի հետ պայմանագրային պայմանավորվածությամբ Գյումրիում շների ստերջացումն իրականացնում էր «My vet» կլինիկան: Այսօր նույն աշխատանքը կատարում է այլ ընկերություն:

Գյումրեցիներից շատերն են վստահեցնում, որ քաղաքի տարբեր փողոցներում արդեն մի քանի օր է՝ սպանված շների դիեր ու կիսասատկած կենդանիներ կան:

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ևս այդ մասին լսել է, բայց միանշանակ հերքում է կատարվածում համայնքապետարանի մասնակցությունը: Մեզ հետ զրույցում ասաց՝ իրենք էլ են անհանգստացած կատարվածից: «Մենք հանձնարարել ենք, որ դիմեն Ոստիկանություն, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվել»,- շեշտեց Առուշանյանը:

 

Հարցին՝ ունի՞ արդյոք համայնքապետարանը կենդանիներին կարակրելու միջոցով վնասազերծելու հրահանգ, փոխքաղաքապետը դա ևս հերքեց:

 

«Բնականաբար, մենք կրակելու հանձնարարական որևէ մեկին չենք տվել: Մենք շներին ստերջացնում ենք: Լաբորատոր քննություն են անցնում կենդանիները, վտանգավորություն ներկայացնող շները սրսկմամբ քնեցվում են: Կազմակերպությունը, որը հիմա զբաղվում է այդ աշխատանքով, իմ կարծիքով, նման փորձ ունեցել է, բոլոր փաստաթղթերն առկա են, և իրավունք ունեն նման գործունեություն ծավալելու»,- տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետը:

 

Կան նաև խոսակցություններ, որ կենդանիներին փողոցում դաժանաբար վնասազերծում են, օրինակ՝ պարանով կապելու, քաշելու տարբերակով: Տեղեկությունը չհերքեց նաև Դավիթ Առուշանյանը:

«Բնականաբար, շուն կա, որ համոզելով, սիրելով, հետը խաղալով մտցնում ես մեքենա, շուն կա, որ պետք է բռնես հատուկ սարքավորումով, որը շան համար վտանգավոր չէ: Ավելի լավ է էդ մեթոդներով, որոնք օրենքի սահմաններում են, ավելի լավ է կիրառենք, տանենք, հետազոտենք կենդանիներին, որոնք որ վտանգավոր են: Այո՛, պետք է քնեցվեն: Ես չեմ վախենում դա ասել: Եթե մենք դա չենք անում, արդեն դանակը ոսկորին է հասել, ու մարդիկ կսպանեն»,- ասաց փոխքաղաքապետը:

Նա նաև տեղեկացրեց, որ առկա բոլոր հրապարակումները ոստիկանության հետ համագործակցության արդյունքում կպարզաբանվեն, որպեսզի հասկանալի լինի՝ դրանք ի՞նչ տեսանյութեր և լուսանկարներ են, ե՞րբ և որտե՞ղ են արվել:

Համայնքապետարանում այս հարցով նաև խորհրդակցություն է կայացել: «Մեկ անգամ ևս վստահեցնում են, որ մեր կողմից որևէ կառույցի կամ անհատի շների հետ նման կերպ վարվելու հանձնարարական չկա: Մեր առաջնային խնդիրը մարդկանց անվտանգության ապահովումն է՝ առանց որևէ օրենք խախտելու»,- շեշտեց Դավիթ Առուշանյանը:

Գյումրիում ներկա պահին մոտ 2700 շուն կա, որից 2020-21 թթ. ստերջացվել են գրեթե 1600-ը: Այնուհետև գործընթացը դադարեցվել է՝ որոշակի հետազոտության նպատակով:

«Մենք մի պահ դադարեցրինք ստերջացման պրոցեսը: Տեսանք, որ համայնքապետարանը շատ լուրջ գումար է ծախսել, 2 տարի ստերջացում է կատարվել, սակայն խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է խորանում: Էսօր ավելի արդիական է խնդիրը, քան 2 տարի առաջ, երբ ստերջացում չէինք անում: Այսինքն՝ մի բան սխալ էր: Հասկացանք, որ խնդիրը միայն ստերջացմամբ չի լուծվի: Նաև զուգահեռ քնեցում պետք է լինի, որ հնարավոր լինի էդ թափը պահել»,- բացատրեց Առուշանյանը:

Նոր ընկերությունը 500 շան ստերջացման հանձնառություն ունի այս պահին, բայց նպատակ կա թիվը համալրել ոչ թե մեկ տարում, այլ ավելի սեղմ ժամկետում, քանի որ, ըստ փոխքաղաքապետի, եթե 365 օրում ընդամենը 500 շուն ստերջացվի, այդ ժամանակամիջոցում ավելի շատ նոր շներ կծնվեն:

«500-ի ավարտից հետո կանցնեն հաջորդ 500-ին: Մեկ տարում պետք է կարողանանք քաղաքի բոլոր շներին ստերջացնել: Այլ ելք չկա: Քնեցվելու ենթականերն էլ կքնեցվեն: 30 մլն դրամ կա հատկացված, բայց եթե կարիքը լինի, կրկին կտրամադրվի գումար: Սա պարտադիր լուծվելու ենթակա խնդիր է»,- ասաց Դավիթ Առուշանյանը:

ՀՀ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ այս պահին հաղորդում կամ ահազանգ չի ստացվել, հրապարակումը կուսումնասիրվի: