Վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը անվավեր ճանաչել Արթուր Ղազինյանի մասով որոշումը
Առավոտը բարի չէր ժամանակավոր կառավարության և ոստիկանության համար, ֆեյսբուքի էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
«ՀՀ վարչական դատարանը ՎԴ/7270/05/21 գործով բավարարել է Իմ կողմից կազմված պարտավորեցման հայցը և պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը վերանայել ու անվավեր ճանաչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ 300000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին 20.10.2020 թվականի թիվ 000000001982 որոշումը:
Այդ որոշմամբ տուգանք էր նշանակվել կառավարության կողմից ռազմական դրության ընթացքում կարծիքի արտահայտման ազատության ապօրինի սահմանափակումը ենթադրաբար խախտելու հիմքով, մինչդեռ իրականում ներկայացվել էր իրականությունը պատերազմի վերաբերյալ:
Սա յուրահատուկ հաղթանակ է նրանով, որ այս անգամ հայցադիմումը ոչ թե վիճարկման էր, այլ պարտավորեցման, այսինքն դատարանը ոչ թե ինքն է անվավեր ճանաչում վարչական ակտը, այլ օրենքի ուժով ստիպում է ոստիկանությանը անվավեր ճանաչել իր իսկ կողմից կայացված վարչական ակտը», - գրել է նա:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»