Հայտնաբերվել է թմրամիջոցի վերամշակման «լաբորատորիա». Ապագա գյուղի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է
Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ են ունեցել, որ ուղևորի մոտ թմրանյութ կա:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական բաժինը:
38-ամյա տղամարդը և տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվելիս է եղել ձերբակալվածը:
Իրավապահները հայտնաբերել են 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն և 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, մեթամֆետամին ու էքստազի թմրամիջոց են եղել: Հայտնաբերվել է նաև 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, «PVP» տեսակի թմրամիջոց է եղել:
Իրավապահները հայտնաբերել են նաև թմրամիջոցի վերամշակման և իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ և առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման «լաբորատորիա»: Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




















Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ