Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին
Հասարակություն

Մարտակերտցիները Քարվաճառի ճանապարհն այդպես էլ չեն բացել. ադրբեջանական շարասյունը ստիպված հետ է գնացել

Ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյունը, որի ճանապարհն այսօր՝ փետրվարի 17–ին, Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ փակել էին Արցախի բնակիչները, ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով, քանի որ տեղացիները Քարվաճառ տանող ճանապարհն այդպես էլ չեն բացել։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։ Գյուղացիները բորբոքված են, քանի որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից հենց Մազավուզ գյուղի մոտակա դիրքում էր վիրավորվել ժամկետային հայ զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ 

«Գյուղացիները պահանջում էին չկրակել հայկական դիրքերի ուղղությամբ եւ չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Պահանջում են նաեւ, որ ադրբեջանցիներն իրենց չխանգարեն գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Արոտավայրերը, որտեղ մեր գյուղացիներն աշխատանքներ են իրականացնում, շփման գծին շատ մոտ են՝ մի քանի մետրի հեռավորությամբ։ Իրենք էլ գոռուն-գոչյունով հարձակվում են ու թույլ չեն տալիս, որ իրենք իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարեն»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ադրբեջանցիները վերջին օրերին կրակել էին ոչ միայն շփման գծի ուղղությամբ՝ վիրավորելով հայ զինծառայողին, այլեւ թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։  Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել էին Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ գտնվող հողամասում աշխատող հայ գյուղացիների ուղղությամբ։ 

Կրակոցներից վնասվել էր հողամասում գտնվող տրակտորի անվադողը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, ադրբեջանցի զինծառայողները գյուղացիներին զենքի սպառնալիքով թույլ չէին տվել այդ տարածք մտնել։ Բոլոր միջադեպերի ժամանակ ներկա էին եղել ռուս խաղաղապահները։ 

Ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ խաղաղապահների ներկայությունը ոչ միայն չի զսպում ադրբեջանցիներին, այլեւ լինում են դեպքեր, երբ խաղապահները ստիպված իրենք են խնդրում գյուղացիներին դադարեցնել հողամասում աշխատանքները, որովհետեւ հասկանում են, որ ադրբեջացիները կարող են ամեն պահի անկառավարելի դառնալ։ Այսօր նույնպես ռուս խաղաղապահները ուղեկցելիս են եղել ադրբեջանական շարասյանը, երբ հայ գյուղացիները փակել են ճանապարհը։

«Խաղաղապահները գյուղացիներին հորդորել են բացել ճանապարհը, բայց նրանք չեն համաձայնել՝ ասելով, որ դա իրենց մեսիջն է ադրբեջանցիներին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։