Բզկտված ԱՐՑԱԽ. ԲԱՆԱՁՈՐ. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԲԱՆԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված բոսյակների խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը Հադրութի շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա։ Բանաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Ցոր գյուղը, որտեղ մինչև բռնակցումը բնակվում էր 20 մարդ, կար 6 տնտեսություն։
Համայնքը լեռնային է, ունի 3576,5 հա տարածք, որից 2442,03 հա գյուղատնտեսական նշանակության, 1055,02 հա անտառային հողեր։
Գյուղի տարածքում առկա են «Քյարինջ», «Ղուլուշլու» և «Վերին» աղբյուրները։
Բանաձորի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Աստվածածնի եկեղեցի (17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ « Սպիտակ տղա» (12-14-րդ դար)։ Ցորում և շրջակայքում պահպանվել են Ամենափրկիչ (10-րդ դ․) և Լուսավորչի Անապատ (5-8-րդ դդ․) եկեղեցիները, կան նաև տարբեր ժամանակահատվածների ստորգետնյա կացարաններ, դամբարաններ, հնագույն տապանաքարեր, խաչքարեր, բերդեր ու ամրոցներ։ Այստեղ է գտնվում նաև Ցորաբերդի հայտնի ամրոցը, որը միջին դարերում հայտնի է եղել նաև որպես Վելիջանի բերդ՝ համանուն իշխանի անունով։
Գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 175 մարդ, գյուղում կար 63 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 20 աշակերտներ։




















Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ