Մարտունիում ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա տուժած
Փետրվարի 17-ին ժամը 17:24-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու քաղաքի Աբրիկավան թաղամասում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Նախնական տվյալներով Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել` կա մեկ տուժած, որին անցորդների ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:30-ին, լիամարվել` ժամը 17:40-ին Նախնական տվյալների համաձայն այրվել է Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:




















Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ