Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին
Հասարակություն

Բժիշկները երբեմն չեն ուզում աշխատել. վերջին շրջանում Շտապօգնության անձնակազմի հանդեպ բռնության դեպքերը շատացել են

Վերջին շրջանում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ կանչով մեկնած Շտապօգնության բժշկական անձնակազմի հանդեպ որոշ քաղաքացիներ ցուցաբերում են ոչ հարգալից վերաբերմունք: Երբեմն անգամ բանը հասնում է հայհոյանքների, քաշքշոցների և բռնության գործադրման:

Շատերն արդարանում են՝ պատճառաբանելով, թե հուզմունքը կամ լարվածությունն են պատճառ դառնում նման վարքագծի դրսևորման:

Բոլորովին վերջերս էլ նմանօրինակ մի դեպք էր գրանցվել Վարդաշեն թաղամասի Վարդաշեն 5-րդ փողոցի 34 հասցեում, երբ Շտապօգնության կանչով ժամանած բժշկի և բուժքրոջ հանդեպ բռնություն էին գործադրել պացիենտն ու նրա հայրը: Պատճառն այն էր եղել, որ նա հրաժարվել էր տեղափոխվել հիվանդանոց: Տանտերը բռունցքով հարվածել էր բժշկին, հետո ձեռքի փայտով՝ գլխին: Իսկ տանտիրոջ որդին ձեռքով և փայտով հարվածել էր բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել Շտապօգնության ավտոմեքենային։ Հարվածների և հրմշտոցների ժամանակ տուժել էր նաև բուժքույրը:

Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ևս հաստատում է, որ վերջին շրջանում կարծես ավելի շատ են գրանցվում դեպքեր, երբ կանչով գնացած բուժանձնակազմի հանդեպ մարդիկ բռնություն են գործադրում: Սա, Ստեփանյանի կարծիքով, մշակութային խնդիր է: Իրականություն, որի հետ ամեն օր առնչվում է Շտապօգնության բուժանձնակազմը:

«Հասարակությունն ինքն իրենով պետք է փոխվի, իր մտածելակերպով: Պետք է բուժաշխատողների հանդեպ անհարկի տրամադրվածությանը վերջ տա: Հասարակությունը պետք է գիտակցի, որ պահեր կան, երբ այդ բուժանձնակազմի կողմից արագ տրամադրվող օգնությունից է կախված մարդկանց կյանքը: Բռնությունը յուրաքանչյուրի հանդեպ՝ դա կլինի բժիշկ, բուժքույր, թե այլ անձ, անթույլատրելի է»,- նշում է Ստեփանյանը

Նրա խոսքով՝ Շտապօգնության բուժանձնակազմը աշխատանքի բերումով հանդիպում է տարբեր տեսակի մարդկանց, սակայն դա չի նշանակում, թե որևէ մեկը կարող է և իրավունք ունի նվաստացնել բժշկին կամ անձնակազմի որևէ անդամի:

«Երբեմն մարդիկ բժիշկներին չեն դիտարկում որպես իրենց օգնություն ցուցաբերողի, այլ իրենց հասկացողության շրջանակում՝ որպես անձնավորության, ում հանդեպ կարող են բռնություն գործադրել: Դա էլ գալիս է նրանից, քանի որ խիստ պատիժներ չկան, որոնք մարդկանց կստիպեն զերծ մնալ նման արարքներից»,- նկատում է զրուցակիցը:

Շտապօգնության տնօրենը վերհիշում է մի դեպք ևս, երբ բժիշկը հիվանդի կյանքի համար պայքարելիս արժանացել է ոչ թե շնորհակալության, այլ վիրավորական խոսքերի. «Մի քանի օր առաջ կանչով գնացել էինք ռեստորան, հիվանդը շատ ծանր վիճակում է եղել, զարկերակն էլ չի եղել, կարիք է եղել ռեանիմացիա տեղափոխելու: Այսինքն՝ նա կյանքի ու մահվան խաչմերուկում է գտնվել: Հիվանդը շատ նեղ շոր է հագած եղել, պետք է եղել երակային ներարկում անել, և դրա համար բժիշկը պատռել էր հագուստը: Երբ հիվանդը գիտակցության էր եկել, վիրավորել էր բժշկին՝ շնորհակալ լինելու փոխարեն»:

Թագուհի Ստեփանյանի կարծիքով՝ որևէ պատճառ չի կարող լինել, որը կարող է ստիպել, որ բուժանձնակազմի հանդեպ ցուցաբերվի անհարգելից վերաբերմունք, առավել ևս՝ գործադրվի բռնություն:

«Երբեմն վարորդն ու բժիշկը չեն արձագանքում, բայց դա ուղղակի անթույլատրելի իրավիճակ է: Մարդիկ եկել են քեզ օգնելու, դու նստում ու փայտով խփում ես բժշկին: Ճիշտ է, օրենք կա, դու կարող ես դիմել, պատասխանատվության ենթարկեն, սակայն մարդկանց գիտակցության մեջ պետք է լինի, որ չի կարելի նման վարքագիծ դրսևորել: Մենք նման դեպքերում անպայման ահազանգում ենք Ոստիկանություն: Հասարակությունն էլ իր հերթին պետք է ցույց տա, որ բռնությունը բոլոր պարագաներում անընդունելի է»,- ընդգծում է նա:

Շտապօգնության տնօրենն ասում է՝ նման դեպքերի հետևանքով տարիներ առաջ երկու լավ մասնագետներ դուրս են եկել աշխատանքից, քանի որ այլևս չեն ցանկացել իրենց աշխատանքը շարունակել վեճերի ու անշնորհակալ վերաբերմունքի պայմաններում: Ըստ նրա՝ երբեմն բժիշկները հիասթափվում են իրենց աշխատանքից, քանի որ գնում են անձին օգնելու, նրա կյանքի համար պայքարելու, այլ ոչ թե վիրավորանքի ու բռնության ենթարկվելու:

«Մարդիկ պետք է հասկանան, որ օգնության եկած բուժանձնակազմի հանդեպ նման վերաբերմունք դրսևորելը սխալ է: Յուրաքանչյուրն իր կյանքում ունի որոշակի խնդիրներ, բայց դա շրջապատի վրա տարածելն էգոիստություն է»,- շեշտում է Շտապօգնության տնօրենը: