Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին
Հասարակություն

«Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ․ 62-ից 32-ը վերադարձել են»․ մարզպետն ամփոփեց 100 օրը

Որևէ պետական պաշտոնյա չի կարող հաջողել, եթե չի տեսնում առկա խնդիրները, չի կարևորում քաղաքացիների կողմից մատնանշված հիմնահարցերը․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես է եկել Արթիկ համայնքի Լեռնարկերտ բնակավայրի մշակույթի տանը, որին ներկա են գտնվել ԶԼՄ և մարզային իշխանության ներկայացուցիչները։
 
Մարզպետը նշել է, որ ասուլիսը հաշվետվողականության մեկ քայլ է, իսկ այն Լեռնակերտ բնակավայրում անցկացնելն ինքնանպատակ չի արվել՝ աշխատանքային մոտեցման ցուցաբերում է, որովհետև ինչպես ՀՀ կառավարությունն է միտված ապակենտրոնացված քաղաքականություն իրականացնելուն, այնպես էլ մարզում պետք է նույն ձեռագիրը պահպանել։ Այնուհետև Շիրակի մարզպետն անդրադարձել է բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքներին ու առկա հիմնախնդիրներին։

«Խոսելով մարզի խնդիրների մասին չեմ կարող չառանձնացնել մեր մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցին, այս պահի դրությամբ 62 հաստատված գերիներց 32-ը վերադարձել են, գործընթացը շարունակվում է, հաստատաված գերիների հետ հարազատները նամակագրական և հեռախոսային կապ ունեն, որն իրականացվում է «Կարմիր խաչի միջազգային ընկերության» աջակցությամբ, ամեն ինչ արվում է, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն»,- նշել է մարզպետը։

Ըստ Նազելի Բաղդասարյանի, մարզի խնդիրների մեջ առանձնանում է գործազրկությունը և պետք է ամեն կերպ խթանել տնտեսության զարգացմանը, այս առումով քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, ամեն ինչ արվելու է, որ ներդրումների առումով մարզն առավել գրավիչ դառնա․ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր մարզի առավելությունները շեշտադրենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուաքանչյուր համայնք կարողանա ներկայացնել իր առավելությունները։ Մարզպետարանը, որպես պետական տարածքային քաղաքականություն իրականացնող և վերահսկող, փորձում է ամեն կերպ այդ ամենին նպաստել»։

Համայնքների զարգացման կարևոր ու ճկուն գործիքակազմ Շիրակի մարզպետը համարել է պետություն-համայնք համագործակցության արդյունք հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը և նշել, որ 2022-ին 44 հայտ է ներկայացվել համայնքներից՝ ընդհանուր 7 մլրդ 229 մլն դրամի․ «Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք և կարվի հնարավորը, որ ծրագրերը կյանքի կոչվեն։

Հատկապես, որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների, նախակրթարանների կառուցմանը, նորոգմանը՝ կֆինանսավորվի այդ ծրագրերի 70 տոկոսը: Վերանայվել է նաև սահմանամերձ համայնքների սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությունը՝ պետական բյուջեից ֆինանսավորման չափաբաժինը 80 տոկոս է կազմում։

Մեծ ուշադրություն է դարձվում դեպի արոտավայրեր գնացող ճանապարհների կառուցմանը, ընդհանրապես, ճանապարհաշինությանը, լուսավորության ցանցերի անցկացմանը, մեքենասարքավորումների ձեռքբերմանը»։

Մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսությանը՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրներն կառավարության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են, խոսքն ինչպես ոռոգման հիմնահարցի, այնպես էլ պարարտանյութերի գնի թանկացման մասին է։

Ավելին