Փրկչի արձանի մրցույթի որոշումը կկայացվի փուլային տարբերակով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտարարվել էր, փետրվարի 20-ին լրացավ Ծառուկյանների ընտանիքի կողմից հայտարարված՝ Հիսուս Քրիստոսի արձանի համար առաջարկներ ներկայացնելու ժամկետը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև նախանշված վերջին րոպեն հայտեր են ներկայացվել: Ի վերջո, ձևավորված խորհրդին է ներկայացվել 200-ից ավելի նախագիծ, գաղափար ու մտահղացում: Խորհրդի կազմում կլինեն նախաձեռնության հեղինակ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Չենբերջյանը, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Լուիզա Սարգսյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը, ինչպես նաև, խորհրդակցական ձայնի իրավունքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը:
Ի դեպ, փետրվարի 20-ին կայացել է խորհրդի նիստ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որին մասնակցել են նախագծերի ու առաջարկների հեղինակները: Հանդիպման ժամանակ հեռավար եղանակով արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ հայտարարել են, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել ծրագրի կյանքի կոչմանը: Մեր ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով հայտերի բավական մեծ քանակը, որոշումը կկայացվի փուլային տարբերակով, մասնավորաբար, երկու շաբաթ անց հայտնի կդառնան հաջորդ փուլ անցած նախագծերը: Ինչ վերաբերում է վերջնաժամկետին, ապա դա կախված կլինի քննարկումների ընթացքից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»