«Հրապարակ».Առաջիկայում քաղաքապետի համար նոր մեքենա գնելու մտադրություն չունեն
Հայկ Մարությանը երբ դարձավ Երեւանի քաղաքապետ, պոպուլիստական քայլի գնաց՝ աճուրդի հանեց Տարոն Մարգարյանին սպասարկած Mercedes S-Class-ը եւ հրաժարվեց շքեղ ծառայողական մեքենայից ու վարորդից։ Մարությանին հատկացրին քաղաքապետարանի ավտոպարկում եղած մեքենաներից Nissan X-Trail մակնիշի քաղաքային փոքրիկ մի քրոսսովեր՝ առանց թիկնապահների եւ ուղեկցող մեքենայի։ Այն հիմնականում ինքը՝ Մարությանն էր վարում։ Այսօր Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալից դառնալով քաղաքապետ, պարզվեց՝ սպասարկող ծառայողական մեքենա չունի․ նախկինը վաճառել են, նորը չեն գնել, Մարությանին սպասարկած X-Trail-ն էլ կանգնեցրել են գարաժում։
Քաղաքապետարանի լրատվականից մեզ հայտնեցին, որ Հրաչյա Սարգսյանն օգտվում է քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ իրեն սպասարկած մեքենայից՝ Toyota Camry-ից, իսկ առաջիկայում քաղաքապետի համար նոր մեքենա գնելու մտադրություն չունեն։ Ինչո՞ւ գնեն, եթե նա ժամանակավոր տեղապահ է, մինչեւ Տիգրան Ավինյանի հայտնվելը։ Մնում է հասկանալ, թե քաղաքապետի նորանշանակ տեղակալներին ինչ մեքենաներ են հատկացնելու։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»