Բժիշկները ուղեղի ծերացմանը դիմակայող երեք սովորություններ են նշել
Ուղեղում ախտածին գործընթացները ժառանգականության, կլիմայի եւ առողջական ընդհանուր վիճակի պատճառով կարող են առաջանալ, հայտարարել են բժիշկները, գրում է LentaRu-ն։ Նրանք անվանել են երեք սովորություն, որոնք տարիներ շարունակ թույլ կտան փրկել եւ երկարացնել ուղեղի աշխատունակությունը։ Նրանց կարծիքով՝ մարդն առաջին հերթին պետք է բավականաչափ քնի։ Դա թույլ է տալիս, որ ուղեղը մտավոր գործունեությունից հետո վերականգնվի: Բժիշկները հիշեցրել են, որ լավ հանգստացած մարդն ավելի աշխատունակ է, ինչպես նաեւ ավելի հեշտ է տանում սթրեսային իրավիճակները։ Երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։
Ուսուցման գործընթացում ուղեղում ի հայտ են գալիս նոր նեյրոնային կապեր, որոնք նպաստում են նրա մշտական զարգացմանը եւ թույլ չեն տալիս ծերանալ։ Բժիշկները նաեւ խորհուրդ են տվել աշխատանքային օրվա ընթացքում վիտամիններ եւ սննդային հավելումներ ընդունել։ Նրանք ընդգծել են, որ վիտամինները հիմնականում կարելի է եւ պետք է բանջարեղեններից ու մրգերից ստանալ։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան