«Հրապարակ».Ադրբեջանցի պատգամավորներն հրաժարվել են առաջին օրվա ընթրիքի հրավերից
Երեկ գրել էինք, որ Եվրանեսթի հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը մերժել են իշխանությունների հրավերը՝ դրսից ժամանած պատվիրակների հետ երեկոյան ռեստորանում ընթրիքին մասնակցելու։ Քանի որ Հայաստան ժամանածների կազմում նաեւ ադրբեջանցի պատգամավորներ կան, ընդդիմադիրները չեն ցանկացել նրանց հետ սեղան նստել։ Պատվիրակությունը Հայաստանում է լինելու 2 օր։
Տեղեկացանք, որ առաջին օրվա ընթրիքը կայացել է «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանում։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենար «Յասաման» ռեստորանում, սակայն երեկ տեղեկացանք, որ ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է հաց տալ մի պատվիրակության, որի կազմում նաեւ ադրբեջանցիներ կան։ Բանից պարզվում է, սակայն, որ միայն ընդդիմադիր հայ պատգամավորները չեն, որ մերժել են ՀՀ իշխանությունների կողմից ընթրիքի հրավերը։
Մեզ ասացին՝ ադրբեջանցի պատգամավորներն էլ են հրաժարվել առաջին օրվա ընթրիքի հրավերից։ Այլ երկրների պատվիրակները նույնպես հրաժարվել են՝ տարբեր պատճառներով։ Թե որտեղ են նրանք սնվել՝ հայտնի չէ․ հավանաբար՝ «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ էլ գիշերել են։ Ի դեպ, երեկ երեկոյան դեռեւս հայտնի չէր, թե որտեղ են ընթրելու պատվիրակության անդամները նիստից հետո։ Հնարավոր է՝ առհասարակ ընթրիք չլինի, եւ հյուրերն իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Արձանագրենք, որ հյուրասեր հայ ժողովրդի կողմից նման պահվածքն ընկալելի չէ՝ անկախ դրա դրդապատճառներից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»