Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին
Հասարակություն

Բերման ենթարկվելու պահին լրագրողը ցույց է տվել իր լրագրողական բեյջը. «Երկիր մեդիա»

Փետրվարի 22-ի երեկոյան Արմենիա Մարիոտ հյուրանոցի տարածքից, ՀՅԴ Երիտասարդական Միության ակցիան լուսաբանելու իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:

«Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական բեյջը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլեվ նրան բռնությամբ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ պահել են ավելի քան 4 ժամ: Ոստիկանատանը ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր:

Անի Նահապետյանն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու այս խայտառակ դեպքը եվ իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ոստիկանությունը այս միջադեպի հետ կապված պարզաբանում է տարածել՝ նշելով, որ որեւէ մեկը չի ներկայացել որպես լրագրող եւ ցույց չի տվել իր բեյջը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցի կապակցությամբ․ նրանք Երեւան են ժամանել եւ մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովի՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նիստերին։ Ոստիկանությունը 25 երիտասարդի ուժով բերման էին ենթարկել։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը վնասված է եղել՝ շտապօգնության բժիշկները նրան ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ նրա ձեռքը կոտրվել է՝ կա՛մ բերման ենթարկելու պահին, կա՛մ ոստիկանական բաժանմունքում։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը, որին ոստիկանները եւս բերման էին ենթարկել, եւս դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից։ Նա հանցագործության մասին հաղորդում է տվել առ այն, որ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ իրենց ապօրինի կերպով բերման են ենթարկել՝ չնայած այն հանգամանքին, որ լրագրողական տարբերանշանն իր վրա փակցված է եղել։

Բերման ենթարկված երիտասարդների դեմ խուլիգանության հոդվածով քրգործ է հարուցվել, աղջիկներից մեկի թեւը կոտրվել է․ փաստաբան