Փետրվարի 22-ին 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գողացել են իր «Զիլ» բեռնատարի մարտկոցը: Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակչի ահազանգը փոխանցվում է ոստիկանության Տավուշի բաժին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնում բաժնի օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ գողությունը կատարվել է փետրվարի 7-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, երբ իր մեքենան կայանված է եղել գյուղամիջյան ճանապարհին:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվում են տեղեկություններ, որոնք նույն օրն էլ իրացվում են: Երեկոյան ժամը 20-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվում մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա խոստովանում է, որ գողությունն արել է փետրվարի 11-ի առավոտյան ժամը վեցի սահմաններում:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»