IDBank-ը իրականացնում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը
2022 թվականի փետրվարի 25-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
- Ընդհանուր ծավալը՝ 1 500 000 000 ՀՀ դրամ
- Քանակը՝ 150 000 հատ
- Անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ
- Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9.25%
- Մարման ամսաթիվ- մայիսի 25, 2024թ․
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ։
AMANLBB2GER8 տարբերակիչ ծածկագրով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022թ.-ի մայիսի 18-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով։
Լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ՝ կարելի է ձեռք բերել դրամային պարտատոմսերը, որոնց վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան (տարբերակիչ ծածկագիր, անվանական արժեք, քանակ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման օր և պարտատոմսերի մարման օր) կարտացոլվի Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում։
IDBank-ի 2022թ․ երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ