Մարիուպոլում ռուսական արկերը հարվածել են դպրոցին և 12 հարկանի բնակելի շենքին, կան տուժածներ
Մարիուպոլում ռուսական բանակի արկերը խոցել են դպրոցի շենքը և տասներկու հարկանի բնակելի շենքը, տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փոխանցում է Украинская правда-ն:
«Փետրվարի 25-ին, ժամը 19:20-ի սահմաններում Մարիուպոլ քաղաքում ռուսական զինված ուժերի արկերը հարվածել են թիվ 48 դպրոցի շենքին և տասներկու հարկանի բնակելի շենքին: Հարվածից հետո շինությունները բռնկվել են»,- հայտնել է ԱԻՊԾ-ն:
Պետական ծառայությունը նշել է, որ աշխատանքային շատ ծանր պայմանների պատճառով հնարավոր չի եղել դեպքի վայրից ֆոտոապացույց բերել, հակադրվելու համար այն հերթական ստախոսությանը, թե հակառակորդը չի կրակում քաղաքացիական անձանց վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։




















Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ