Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Հասարակություն

Պատրաստվում ենք Մեծ Պահքին․ աղոթենք միասին. Կաթողիկոս

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Գարեգին գրել է․

«Սիրելի հավատավոր զավակներ,

Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք Մեծ Պահքին։ Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենք Աստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։

Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս, Աստծո արքայության ժառանգորդը լինելու շնորհը պարգևում, միտքն ազատում տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն։ Պահեցողությունը օգնում է մեզանում կատարելության նախանձախնդրությունը զորացնել, սեր և հաճություն տարածել առ մերձավորը, հաստատել բարիք ու խաղաղություն ընտանեկան կյանքում, շրջապատում և հասարակությունում։

Այսպիսի հոգեշահ իրագործումները ուժ են տալիս, որպեսզի զորանանք տերունապատվեր խոնարհության ու հեզության մեջ (Մատթ. 11.29), հեռու մնանք կամայականությունից և կատարենք մեր Տիրոջ և Փրկչի կամքը։

Յուրաքանչյուրս մեր կոչման ու ծառայության մեջ պետք է դրսևորենք այս բարի վարքը։ Ամենքս պահեցողության նախանձախնդրությամբ զերծ լինենք անձնակենտրոն նկրտումներից ու վնասակար ընթացքներից, գործենք ընդհանուրի բարիքի համար։

Ջանք ներդնենք՝ Քրիստոսավանդ պատվիրանների համաձայն ապրելու աստվածօրհնյալ մեր կյանքը, հաղթահարելու անարդարությունը, մխիթարություն բերելու վշտացյալներին, աջակցություն կարիքավորներին: Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը, հույսի լուսավոր շող, ցավի ամոքում, քանզի մեզ կոչում է լավատեսությամբ ներշնչվելու, քաջալերվելու, ավելի լավ իրականություն ստեղծելու, որտեղ մեղքի ու մահվան փոխարեն թագավորում են առաքինություններն ու աստվածահաճո կյանքը։

Աղոթենք միասին, որ մեր պահեցողությամբ ու ապաշխարությամբ Աստված մեզանից հեռացնի ամեն անկատարություն ու մեղսավոր ընթացք և խաղաղության, համերաշխության ու հոգևոր ուրախության մեջ հաստատի մեր կյանքը։ Հայցենք, որ արժանի լինենք Տիրոջ ամենառատ ողորմությանը և Փրկչի հրաշափառ Հարության տոնը դիմավորենք մաքուր սրտով ու հոգով։

Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և շնորհները լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։