500մլն ԱՄՆ դոլար գնահատվող հայկական CodeSignal-ը դարձել է ԱՏՁՄ անդամ
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը, որի գործիքներից և տեխնոլոգիական լուծումներից այսօր օգտվում են աշխարհահռչակ շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix, Facebook, Uber, Zoom, Dropbox, Quora և մի շարք այլ ճանաչում ունեցող ընկերություններ, դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) լիիրավ անդամ։
«ԱՏՁՄ-ն ուժեղ է իր անդամ ընկերություններով։ Համոզված եմ, որ մեր կազմակերպությունները ոչ միայն ակտիվորեն կներգրավվեն միության կողմից իրականացվող ծրագրերում, այլև մենք նոր ռազմավարական և կարևոր ծրագրեր կսկսենք համատեղ», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Վստահ ենք, որ «Քոդսիգնալ» ընկերության փորձը և ԱՏՁՄ-ի հետ համագործակցությունն իրենց դրական ներդրումը կունենան Հայաստանի ՏՏ համայնքում։ Արդեն իսկ քննարկել ենք կրթական ոլորտի զարգացմանը նպաստող մի քանի կարևոր ծրագրեր, և վստահ եմ` շուտով հանդես կգանք բազմաթիվ նախաձեռնություններով», - նշեց CodeSignal ընկերության տեխնիկական տնօրեն և Երևանյան գրասենյակի տնօրեն։ Էդուարդ Փիլիպոսյանը։
Հիշեցնենք, որ CodeSignal-ը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ Նախորդ տարվա սեպտեմբերին CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին