Այսօր դիվանագետի օրն է. Հայ «դիվանագետի». Արտակ Զաքարյան
Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախը բարեհաջող հանձնելու համար:
Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի արտաքին վարկն ու հեղինակությունը գետնին հավասարեցնելու համար:
Շնորհավորում եմ Ձեզ, որովհետև 44-օրյա պատերազմի օրերին, դու "հերոսաբար" չկարողացաք գոնե մեկ երկրի կամ կազմակերպության կողմից՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն ստանալ:
Շնորհավորում եմ Ձեզ, որ առ այսօր, Ձեր դեսպանընկալ երկրներից չեք կարողացել դատապարտող հայտարարություններ ստանալ, հայ գերիների նկատմամաբ խոշտանգումների, կեղծ դավարարությունների կամ Արցախի պատմամշակութային կոթողների ավերածությունների համար:
Շնորհավորում եմ Ձեզ՝ թուրքական պրոյեկտի մաս կազմելու և կապիտուլյացիոն քաղաքականություն վարելու համար:
Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի սուվերեն տարածքները դիվանագիտական ճանապարհով թշնամուն նվիրելու համար:
Շնորհավորում եմ Ձեզ, որովհետև լավ չեք գիտակցում, որ Ձեր պատկերացրած խաղաղությունը, Ձեր զավակների հայրենազրկման ամենակարճ և ռեալ ճանապարհն է:
Շուտով Ձեր օրակարգից դուրս կբերվի նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և Ձեր գործերն ավելի կթեթևանան:
Ապրե՛ք, լավ եք սերտել Հայ Ժողովրդին պետականազրկելու հեղափոխական թավշյա դասերը:
Հուսով եմ, այս կերպ, առաջին և վերջին անգամ եմ շնորհավորում Հայ դիվանագետներին:
Հաջորդն այլ կերպ է լինելու՝ առանց սրանց գոյության:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին