Երևանում Nissan Pathfinder-ը տապալել է ծառն ու գլխիվայր շրջվելով՝ բախվել Kia-ին ու գյուղապետի Нива-ին. կա 4 վիրավոր
Երեւանում, այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում՝ «Պառնաս» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia և ՎԱԶ 221 մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2 անչափահաս տղաներ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 2 հոգի էլ՝ թիվ 1 հալսարանական հիվանդանոց։
Մինչ պարեկների ժամանումը, Nissan-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն տեղում ուժեղացված ծառայություն կատարող պարեկներըհայտնաբերեցին համարանիշները, որոնք տեղադրվեցին Nissan-ի վրա:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վարորդը անչափահաս տղա է եղել, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց։ Կայանված Նիվան էլ մարզերից մեկի գյուղապետի ավտոմեքենան է։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին