Եղանակը Հայաստանում
Մարտի 4-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, որոնք ցերեկը առանձին հատվածներում կպահպանվեն: Այս գիշեր հնարավոր է ամպրոպ: Օդերեւութաբանները նաեւ հարավային քամու ուժգնացում են կանխատեսում՝ տեղ-տեղ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, ցերեկը՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 14-18 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը ցերեկը՝ +6 +8 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ -3 +2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ 0 -3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +3 +6,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -4,
Լոռիում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +3 +6,
Տավուշում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +6 +10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +4 +8,
Արարատում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +7 +10,
Արմավիրում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +6 +9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +5 +8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +10 +14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +7 +10,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +8 +12։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին