ՈՒկրաինայում հայ է զոհվել
Ուկրաինայում զոհված հայը Խերսուն քաղաքի խաղաղ բնակչությունից էր: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ մանրամասներ հաղորդելով դեպքից: «Իր մեքենայի մեջ ավտոմատներով կրակոցներից է մահացել»,-ասաց նա և նշեց, որ դեռ ճշտում են՝ մենակ է եղել մեքենայի մեջ, թե՞ ոչ: Նա հայտնեց, որ զոհված Վահիկ Սողոմոնյանը ուներ կին, երեխաներ: «Ռուսները փոխանցել են դին, դեռ հակիրճ տեղեկություններ ունենք և փորձում ենք հասկանալ ինչպես է դեպքը եղել»,-ասաց նա և նշեց, որ հաստատված մեկ զոհ ունենք Ուկրաինայի հայերից; Դավիթ Մկրտչյանը նշեց, որ այս պահին էլ իրավիճակը հանգիստ չէ, բախումներ, ռմբակոծություններ կան, Խարկովում գրադ է աշխատում: «Մարիուպոլ քաղաքը բառիս բուն իմաստով ոչնչացնում են: Բախումները շարունակվում են, ոչ մի տեղ հանգստություն չկա: Անգամ շրջափակված քաղաքներում, որոնք մեկ շաբնաթ է շրջափակված են, ներսի ուժերով փորձում են դիմադրություն անել»,- ասաց նա:
Ավելին՝ այստեղ




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին