Ինկասացիայի մեքենայից կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը գողանալու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Հայփոս» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ» բաժանմունքի դիմաց կայանված հիշյալ ինկասացիայի ավտոմեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված գումարով պարկը, որի մեջ եղել է 6.500.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք և պատրաստակամություն հայտնել ներկայացնել գողոնը:
33-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է իր բնակարանում պահվող 6.500.000 ՀՀ դրամ գումարը, որն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին