ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի շուկա ստեղծող
2022 թվականի փետրվարի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված և ԱրարատԲանկի կողմից տեղաբաշխված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում սույն թվականի մարտի 9-ին։
Հիշեցնենք, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվել է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերին շնորհվել է AMFNCAB27ER1 ծածկագիրը, որոնք ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։
««ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը հասանելի կլինեն երկրորդային շուկայում սույն թվականի մարտի 9-ից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին