«Հրապարակ».ՔՊ-ն հույս ունի նաեւ փող բաժանելով գնել իշխանությունը
Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են, նախորդ օրն էլ իր հայրենի Նոր Կյանքի ու հարեւան Ոսկետափի անապահով ընտանիքներին է 20-35 հազարական դրամ տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանութունը որակեց ոչ թե որպես աջակցություն անապահովներին, այլ՝ ընտրակաշառք։ Այդ հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, եւ նա 2021 թ․ հուլիսից անազատության մեջ է։ Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կլինեն, դեկտեմբերի 5-ին Գարիկ Սարգսյանն ու ՔՊ-ն խայտառակ ցուցանիշ գրանցեցին՝ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը մի քանի տոկոս էր պակասում իշխանությունը վերցնելու համար, հիմա ՔՊ-ն հույս ունի նաեւ փող բաժանելով գնել իշխանությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»