Երևանում գողացված Բենթլին դեռ չի հայտնաբերվել
«Կամուրջի Հակոբ» մականվամբ հայտնի «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հակոբի Սաֆարյանի գողացված «Բենթլի» մակնիշի մեքենան չի հայտնաբերվել, չի պարզվել նաև գողի ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Առանձնապես խոշոր չափերով գողություն):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ավտոմեքենայի գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, որը հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 09:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից գողացել են Bentley Continental մակնիշի ավտոմեքենա:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին